ՌԴ-ին փորձում են մեղադրել ԼՂ-ի կորստի համար, սակայն Հայաստանը եղել և մնում է մեր ռազմավարական գործընկերը. Լավրով

ՌԴ-ին փորձում են մեղադրել ԼՂ-ի կորստի համար, սակայն Հայաստանը եղել և մնում է մեր ռազմավարական գործընկերը. Լավրով

Պաշտոնական Երևանը փորձում է վերաձևակերպել իր արտաքին քաղաքական գիծը և Մոսկվայի հետ ժամանակի փորձ ունեցող դաշինքը փոխանակում է ոչ թե Արևմուտքի կոնկրետ օգնության, այլ լոկ լղոզված խոստումների հետ։

Այս մասին ՏԱՍՍ-ին տված տարեվերջյան հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Ռազմավարական շրջադարձի ընթացքն արդարացնելու համար նրանք փորձում են Ռուսաստանին մեղադրել հանրապետության բոլոր դժբախտությունների, այդ թվում՝ Ղարաբաղի կորստի համար։

Հայաստանը եղել և մնում է ռազմավարական գործընկերը Հարավային Կովկասում։ Համոզված ենք, որ բոլոր դժվարությունները ժամանակավոր են և կհաղթահարվեն, եթե լինի քաղաքական կամք։ Ռուս-հայկական կապերի կայուն և համակարգված զարգացումն է, որը համապատասխանում է մեր երկու պետությունների ժողովուրդների հիմնարար շահերին, որոնք ունեն ընդհանուր արժեքներ»,- ասել է Լավրովը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում