Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 30-ից հուլիսի 1-ը
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 30-ից հուլիսի 1-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 56 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու՝ 12, խարդախության՝ 11, անձնական ունեցվածքի գողության՝ 5, խուլիգանության՝ 4, ծեծի՝ 3, յուրացման կամ վատնման և պաշտոնեական լիազորություններն անցնելու՝ 2-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, անձի առևանգման, շորթման, գույքի դիտավորությամբ վնասման, թմրամիջոցի հայտնաբերման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, հոգեմետ նյութեր բաց թողնելու կանոնները խախտելու, թմրամիջոցի մաքսանենգության, սպանության սպառնալիքի ու ալիմենտ չվճարելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 2 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության` 4, և խարդախության 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար, ինչի հետևանքով 20 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Կարծիքներ