Կանադան Ուկրաինա է ուղարկում չորս Leopard 2 տանկերից առաջինը

Կանադան Ուկրաինա է ուղարկում չորս Leopard 2 տանկերից առաջինը

Կիևին խոստացված Leopard 2 տանկերից առաջինը Կանադայից ուղարկվել է Ուկրաինա։ Այս մասին շաբաթ օրը հայտարարել է հյուսիսամերիկյան երկրի ազգային պաշտպանության նախարար Անիտա Անանդը։

«Մարտական ​​տանկերը գալիս են օգնելու Ուկրաինային։ Առաջին կանադական Leopard 2-ը ճանապարհին է»,- գրել է նա Twitter-ում։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ կանադական բանակն ունի 112 Leopard տանկ, որից 82-ը մարտական ​​մեքենաներ են, իսկ մնացածը՝ ուսումնական և օժանդակ։ Դրանցից Օտտավան Կիեւ կփոխանցի չորս մարտական ​​տանկ։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում