Թրամփը մեկ օրում 5 հանրահավաքի է մասնակցել

Թրամփը մեկ օրում 5 հանրահավաքի է մասնակցել

ԱՄՆ գործող նախագագ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 3-ին կայանալիք նախագահական ընտրություններից առաջ վերջին կիրակի օրվա ընթացքում մասնակցել է նախընտրական քարոզարշավի շրջանակում կազմակերպված հինգ հանրահավաքի, որի ժամանակ իր համակիրների հետ հանդիպել է Միչիգան, Այովա, Հյուսիսային Կարոլինա, Ջորջիա և Ֆլորիդա նահանգներում։ Այս մասին գրում է The Hill պարբերականը։

Նախագահի առաջին հանդիպումը տեղի է ունեցել Միչիգանում, որտեղ նա առաջին հերթին անդրադարձել է եղանակին՝ գանգատվելով ցրտից ու անհամապատասխան հագուստից։ Հաջորդ հանդիպումը տեղի է ունեցել Ֆլորիդայում։ Հատկանշական է, որ բոլոր հանդիպումների ժամանակ նա կրել է իր հանրահյատ կարմիր գլխարկը՝ «Make America Great Again» («Դարձնենք Ամերիկան կրկին հզոր») գրությամբ։

Ըստ Սպիտակ տան տարածած հաղորդագրության՝ ԱՄՆ նախագահը երկուշաբթի ևս նախընտրական հանրահավաքներ կացկացնի երկրի տարբեր հատվածներում։ Հրապարակված ժամանակացույցի համապատասխան՝ հանրահավաքներ են սպասվում Հյուսիսային Կարոլինա, Փենսիլվանիա, Միչիգան ու Վիսկոնսին նահանգներում։

Շաբաթ՝ հոկտեմբերի 31-ին, Փենսիլվանիա նահանգում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Թրամփը խոստովանել է, որ նախընտրական արշավից ու վաղը կայանալիք ընտրություններից հետո հանգստի կարիք է ունենալու։

Բցաի այդ, նա խոստացել է «ևս հինգ կամ վեց միջոցառում»անցկացնել երկուշաբթի։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում