ԵՄ արտգործնախարարները կքննարկեն Նավալնիի հետ կապված իրավիճակի հետագա քայլերը
Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարները փետրվարի 22-ին ԵՄ ԱԳՆ խորհրդի հերթական նիստում կքննարկեն Ալեքսեյ Նավալնիի հետ կապված իրավիճակի հետագա գործողությունները,գրում է Ռիա Նովոստին՝ մեջբերելով եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոսեպ Բորելի հայտարարությունը։
«Եվրամիությունը կվերադառնա այս հարցին Արտաքին գործերի խորհրդի առաջիկա նիստում և կքննարկի դրա հետևանքները և հետագա հնարավոր գործողությունները», – հայտարարել է Բորելը։
Միևնույն ժամանակ, ԵՄ հայտարարությունում չի նշվում նոր պատժամիջոցների հնարավոր կիրառում՝ կապված Նավալնիի շուրջ ստեղծված իրավիճակի հետ, որի մասին նախկինում նշում էր Արևելյան Եվրոպայի պետությունների ներկայացուցիչը: Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը ավելի վաղ հայտարարել էր, որ ԵՄ-ն փետրվարին կքննարկի Նավալնիի պատճառով Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցը:
Հիշեցնենք, Ալեքսեյ Նավալնին դատապարտվել է 3,5 տարվա ազատազրկման:
Կարծիքներ