ՌԴ և Վրաստանի ներկայացուցիչները կարևորել են ԼՂ-ում պատերազմի դադարեցման մասին հայտարարությունը
Ռուսաստանի Դաշնությունից սենատոր Գրիգորի Կարասինը և Վրաստանի վարչապետի Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն տեսակոնֆերանսի ընթացքում կարեւորել են Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների ՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին համատեղ հայտարարության ստորագրումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է ՌԴ ԱԳՆ-ն:
«Նշված եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը, մասնավորապես, տրանսպորտային հաղորդակցությունների և տնտեսական կապերի ապաշրջափակումը, նոր հնարավորություններ է բացում Հարավային Կովկասի բոլոր պետությունների, այդ թվում ՝ Վրաստանի համար», - ասված է հաղորդագրության մեջ:
Կարծիքներ