Հայաստանում կապիկի ծաղիկով վարակվածության որևէ դեպք չի գրանցվել. ԱՆ

Հայաստանում կապիկի ծաղիկով վարակվածության որևէ դեպք չի գրանցվել. ԱՆ

Եվս մեկ անգամ պաշտոնապես հայտարարում եմ՝ Հայաստանի Հանրապետությունում կապիկի ծաղիկով վարակվածության որևէ դեպք չի գրանցվել։

Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը։

Կապիկի ծաղիկը կենդանիներից փոխանցվող վիրուս է։ Այս վիրուսը նման է բնական ծաղիկ վիրուսին:

Հիշեցնենք` ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ)՝ վերջին շաբաթների ընթացքում աշխարհում արձանագրվել է կապիկի ծաղիկ հիվանդության շուրջ  80 դեպք առնվազն 12 երկրում և ևս 50 կասկածելի դեպք հետազոտվում է։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում