Պուտինը հունիսի 18-20-ը կայցելի Հյուսիսային Կորեա և Վիետնամ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 18-19-ը բարեկամական պետական այցով կմեկնի Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետություն, այնուհետև՝ Վիետնամ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«ԿԺԴՀ Պետական գործերի նախագահ Կիմ Չեն Ընի հրավերով Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը 2024 թվականի հունիսի 18-19-ը բարեկամական պետական այցով կմեկնի Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետություն», - ասված է Ռուսաստանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Այնուհետև՝ հունիսի 19-20-ը Պուտինը պետական այցով կմեկնի Վիետնամ։
«Վիետնամի Կոմկուսի Կենտկոմի գլխավոր քարտուղար Նգուեն Ֆու Չոնգի հրավերով 2024 թվականի հունիսի 19-20-ը Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը պետական այցով կմեկնի Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն», - հաղորդել է Կրեմլը:
Կարծիքներ