Լուկաշենկոն Սի Ցզինպինին հրավիրել է այցելել Բելառուս

Լուկաշենկոն Սի Ցզինպինին հրավիրել է այցելել Բելառուս

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Չինաստանի նախագահ Սի Ցզինպինին հրավիրել է այցելել հանրապետություն։ Այս մասին ասվում է Բելառուսի նախագահի շնորհավորանքում, որը շաբաթ օրը ուղարկվել է Չինաստանի ղեկավարին՝ կապված Չինաստանում նշվող Գարնանային տոնի կապակցությամբ։

«Ես հրավիրում եմ Ձերդ Գերազանցությանը այցելել Բելառուսի Հանրապետություն, որտեղ ձեզ ճանաչում և գնահատում են որպես իսկական բարեկամ»,- Լուկաշենկոյի խոսքը մեջբերում է նախագահի մամուլի ծառայությունը։

Նախագահը նշել է, որ «չնայած բոլոր դժվարություններին, որոնք բերեց վագրի տարին», Բելառուսը և Չինաստանը «համատեղ ջանքերով կարողացան զգալի հաջողությունների հասնել բելառուսա-չինական համագործակցության կառուցման գործում»։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում