Եթե Չավին մնա, ապա նոր ֆուտբոլիստներ կփորձի ձեռք բերել. «Mundo Deportivo»
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին հասկացրել է կատալոնական ակումբի ղեկավարությանը, որ եթե ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո չհեռանա կապտանռնագույններից, ամռանը թիմին անհրաժեշտ կլինի հզորացնել փորձառու ֆուտբոլիստներով: Այս մասին հայտնում է «Mundo Deportivo»-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ Չավին հույս ունի, որ «Բարսելոնան» կկարողանա ձեռք բերել հետևյալ ֆուտբոլիստներից որևէ մեկին՝ «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բերնարդու Սիլվան, «Բավարիայի» կիսապաշտպան Ջոշուա Կիմիխը և «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Մարտին Սուբիմենդին:
Ընդգծվում է, որ կատալոնական ակումբը կարող է ձեռք բերել համաշխարհային մակարդակի առնվազն երկու ֆուտբոլիստի:
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի վերջին Չավին հայտարարել էր, որ մրցաշրջանի ավարտից հետո կլքի «Բարսելոնայի» մարզչի պաշտոնը:
Կարծիքներ