Մոսկվան հույսը դնում է Երևանի քաղաքական իմաստության վրա. Պեսկով
Հայաստանը Ռուսաստանի համար եղբայրական երկիր է: Մոսկվան Արևմուտքի հետ հարաբերություններում հույսը դնում է Երևանի քաղաքական իմաստության վրա։
Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Երևանին 10 միլիոն եվրոյի ռազմական օգնություն տրամադրելու որոշումը։
«Հայաստանն ինքնիշխան երկիր է, ինքն է ընտրում իր համար փոխգործակցության առաջնահերթ ոլորտները: Մեզ համար այս երկիրը մեր դաշնակիցն է, եղբայրական երկիր: Մեր հույսը Հայաստանի քաղաքական իմաստությունն է։ Մենք հարգում ենք Հայաստանի ոնումները, սակայն չէինք ցանկանա, որ դրանք իրականացվեն այնպես, ինչպես ժամանակին արել էր Կիևի ռեժիմը, այսինքն՝ «կամ-կամ սկզբունքով։ Քաղաքական տեսլականի այլընտրանքի բացակայությունն այն չէ, ինչ մենք կցանկանայինք տեսնել»,- ասել է Պեսկովը:
Կարծիքներ