Սիրիայի ՀՕՊ միջոցները դիմագրավում են Իսրայելի գրոհին Դամասկոսի երկնքում
Սիրիայի հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) միջոցները դիմագրավում են Իսրայելի զինված ուժերի գրոհին Դամասկոսի երկնքում: Ապրիլի լույս 27-ի գիշերն այդ մասին հայտնել Է Al Ekhbariya հեռուստաալիքն իր Telegram-ալիքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Իր հերթին Սիրիայի Պետական հեռուստատեսությունը Facebook -ի իր Էջում հրապարակել Է տեսագրություն, որտեղ պատկերված Է ՀՕՊ համակարգերի աշխատանքը: «Սինհուա» գործակալության տվյալներով՝ Դամասկոսում տեղի Է ունեցել երկու պայթյուն: Սիրիայի զինված ուժերի աղբյուրը Al Ekhbariya հեռուստաալքին հայտնել Է, որ մոտավորապես 00:41-ին (Երեւանի ժամանակով 01:41-ին) Իսրայելի Տվերիա քաղաքից հրթիռային հարված Է հասցվել Դամասկոսի շրջակայքի օբյեկտներին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ