Իրանում մահապատժի են դատապարտել Իսրայելի օգտին լրտեսության համար մեղադրվող 3 անձի

Իրանում մահապատժի են դատապարտել Իսրայելի օգտին լրտեսության համար մեղադրվող 3 անձի

Իրանում Արևմտյան Ադրբեջան նահանգի դատական համակարգը նախնական մահապատժի է դատապարտել Իսրայելի օգտին լրտեսության համար մեղադրվող 3 անձանց:

Այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը:

Նշվում է, որ մեղադրող կողմը ապացուցել է՝ մեղադրյալները մաքսանենգ ալկոհոլի անվան տակ Իսրայելի հետ կապված անձանց են փոխանցել այն սարքավորումները, որոնք օգտագործվել են 2020 թվականի նոյեմբերի 27-ին Թեհրանի արվարձանում Իրանի միջուկային ծրագրի առաջատար գիտնական Մոհսեն Ֆախրիզադեի սպանության ժամանակ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում