Արցախի ԱԻՊԾ-ն բանակցում է զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները վերսկսելու ուղղությամբ

Արցախի ԱԻՊԾ-ն բանակցում է զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները վերսկսելու ուղղությամբ

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերը անցած շաբաթ զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնումներ չեն իրականացրել:

Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի ԱԻՊԾ-ն:

«Աշխատանքները վերսկսելու ուղղությամբ ԱԻ պետական ծառայությունը բանակցում է շահագրգիռ բոլոր կառույցների հետ»,- նշված է հաղորդագրության մեջ:

 2020 թվականի արցախյան 44-օրյա պատերազմից անմիջապես հետո սկսված ու մեկ տարի իրականացված որոնումների և դիերի փոխանակման արդյունքում գտնվել է 1697 աճյուն: Որոնողական աշխատանքները 2021 թվականի հոկտեմբերի 18-ից դադարեցված են:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում