Գունավոր մետաղների գներ
Լոնդոնի մետաղների բորսայի ապրիլի 24-ի առևտրային նստաշրջանի արդյունքում գունավոր մետաղների ֆյուչերսների (3 ամիս) համար սահմանվել են հետևյալ գները.
Ալյումինի գինը նվազել է 0.65%-ով և կազմել 2381.00 դոլար, պղնձի գինը նվազել է 0.73%-ով և կազմել 8730.50 դոլար, կապարի գինը նվազել է 0.83%-ով և կազմել 2143.00 դոլար, նիկելի գինն աճել է 0.43%-ով և կազմել 24582.00 դոլար, անագի գինն աճել է 0.20%-ով և կազմել 26646.00 դոլար, ցինկի գինը նվազել է 1.80%-ով և կազմել 2670.00 դոլար, մոլիբդենի գինն աճել է 4.43%-ով և կազմել 45701.77 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 34930.00 դոլար:
Գների չափման միավորը տոննան է:
Կարծիքներ