Երևանում փոսային նորոգման աշխատանքները կիրականացվեն նաև գիշերային ժամերին
Մարտի 27-ից Երևանում կմեկնարկեն փոսային նորոգման աշխատանքները:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը՝ տեղեկացնելով, որ հրատապությունից ելնելով աշխատանքները իրականացվելու են նաև գիշերային ժամերին։
«Ուստի ճանապարհային երթևեկության, ինչպես նաև աշխատանքները իրականացնող անձանց անվտանգության ապահովման նպատակով խնդրում ենք վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոները և լինել առավել զգոն:
Միաժամանակ հայտնում եմ, որ փոսային նորոգման աշխատանքները կատարվելու են հետևյալ պարբերականությամբ՝ 1 օր երթևեկելի մասի վնասված ծածկի կտրում, 1 օր ասֆալտբետոնե նոր ծածկի տեղադրում:
Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք Ձեր ներողամտությունը»,- ասված է գրառման մեջ:
Կարծիքներ