Ո՞ր երկրների ապրանքները կփոխարինեն թուրքականին
Վերջին մի քանի ամիսներին ինտենսիվ աշխատանք է տարվել բոլոր այն տնտեսվարողների հետ, որոնց մոտ կարող էին խնդիրներ առաջանալ թուրքական ապրանքների ներկրումն արգելելու հետ: Այս մասին հայտարարել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
ԵԱՏՄ, Չինաստան, ԵՄ երկրներ, նաև Վրաստան․ դրանք կլինեն հիմնական փոխարինող երկրները։
«Այդ բացվող շուկաները հիմա այնքան գրավիչ են, որ մարդիկ միանգամից ներխուժել են իրենց հետաքրքրող ոլորտներ, և մենք մոտ ապագայում կտեսնենք բազմաթիվ լավ նորություններ:․․․Գումարը, որ գնում է Թուրքիա, դառնում է գնդակ՝ ուղղված մեր զինվորների վրա։ Հորդորում ենք դա ընկալել ամենայն խորությամբ»,-ասել է նա:
Նախարարը վերահաստատել է երկնիշ տնտեսական աճի կանխատեսումը։
Կարծիքներ