WP-ն Մասկին անվանել է Ռուսաստանում ամենահայտնի օտարերկրացիներից մեկը
Ամերիկացի գործարար Իլոն Մասկը Ռուսաստանի Դաշնությունում ամենահայտնի օտարերկրյա դեմքերից է։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս կարծիքը մեջբերված է շաբաթ օրը The Washington Post-ի էլեկտրոնային տարբերակում հրապարակված հոդվածում :
Հրատարակությունը նշում է, որ Մասկը, ով գլխավորում է ամերիկյան Tesla և SpaceX ընկերությունները, այս տարվա սկզբին թվիթերյան գրառման մեջ նշել է Կրեմլի պաշտոնական հաշիվը՝ հրավիրելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին խոսելու Clubhouse ձայնային սոցիալական ցանցում։ Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի բացառել, որ Պուտինի և Մասկի հանդիպումը կարող է տեղի ունենալ՝ մանրամասնելով, որ դրա նախապատրաստումը դեռ չի իրականացվում։
Ինչպես հիշեցնում է թերթը, Մասկը մայիսին ռուսական կողմի հրավերով մասնակցել է «Նոր գիտելիք» ռուսական կրթական մարաթոնին։ Ապա նա ընդգծել է, որ «Ռուսաստանը մեծ տաղանդ ու էներգիա ունի», ինչպես նաև հույս է հայտնել, որ «այդ էներգիան ապագայում կմնա Ռուսաստանում»։
Կարծիքներ