ԱՄՆ-ը խոստացել է ճնշում գործադրել Իրանի վրա, եթե վերջինս ձգձգի բանակցությունները Վիեննայում
ԱՄՆ-ը ստիպված կլինի ճնշում գործադրել Իրանի վրա, եթե նա ձգձգի Վիեննայի բանակցությունները՝ վերականգնելու իրանական միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը (ԳՀՀԾ): յս մասին շաբաթ օրը BBC- ին հայտնել է Իրանի հարցերով ԱՄՆ Պետդեպարտամենտի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Մալլին։
«Եթե Իրանը կարծում է, որ կարող է օգտագործել այս ժամանակը լրացուցիչ լծակներ ձեռք բերելու համար, իսկ հետո վերադառնալով բանակցությունների սեղանի շուրջ, ասի, որ իրենց ավելի լավ պայմաններ են պետք, ապա դա չի աշխատի: Մենք չենք համաձայնի սրան մեր գործընկերների հետ»,- ասել է Մալլին։
Մալլին հավելել է, որ Վաշինգտոնը ստիպված կլինի կոշտ միջոցներ ձեռնարկել, չնայած դա այն չէ, ինչը նախընտրելի կլիներ։
Վիեննայում 2021 թվականի ապրիլից հունիս ՀԳՀԾ-ին մասնակից բոլոր երկրների (Իրան, Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան, Ֆրանսիա), ինչպես նաև ԱՄՆ-ի կողմից անցկացվել է բանակցությունների վեց փուլ՝ Իրանի վերականգնման խնդրի շուրջ։ Ավստրիայի մայրաքաղաքում բանակցությունները կվերսկսվեն նոյեմբերի 29-ին ներգրավված երկրների քաղաքական տնօրենների մակարդակով։ Շաբաթ օրը սկսվել են բանակցային գործընթացի մասնակիցների ոչ պաշտոնական խորհրդակցությունները։
Կարծիքներ