G7-ի գագաթնաժողովի մասնակիցները կարող են այցելել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության տաճար

G7-ի գագաթնաժողովի մասնակիցները կարող են այցելել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության տաճար

Ճապոնիայի իշխանությունները մտադիր են Հիրոսիմայում կայանալիք Յոթնյակի խմբի (G7) գագաթնաժողովի մասնակիցներին հրավիրել այցելելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Իցուկուսիմա սինտո սրբավայրը, որը համարվում է երկրի ամենագեղատեսիլ վայրերից մեկը։ Այս մասին շաբաթ օրը հայտնել է NHK հեռուստաալիքը ։

Այս կապակցությամբ ճապոնական ոստիկանությունը սկսել է ուսումնասիրել գագաթնաժողովի մասնակիցներին Միյաջիմա կղզի, որտեղ գտնվում է տաճարը տեղափոխելու անվտանգ ուղիները։

Հիրոսիմայում G7-ի գագաթնաժողովը տեղի կունենա 2023 թվականի մայիսի 19-21-ը։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում