Հայաստանցի և արցախցի երեխաները, ըստ նախընտրած մասնագիտությունների, այցելել են տարբեր հաստատություններ

Հայաստանցի և արցախցի երեխաները, ըստ նախընտրած մասնագիտությունների, այցելել են տարբեր հաստատություններ

Հայաստանի և Արցախի նախարարությունների՝ «Մեկ օր՝ երազանքիս հետ» նախաձեռնության շրջանակում «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի «Կոտայք» մասնաճյուղում ապրող երեխաներն, ըստ նախընտրած մասնագիտությունների, այցելել են տարբեր հաստատություններ։ Այս մասին հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը:
 

«Հայաստանցի և արցախցի ավելի քան 60 երեխա ծանոթացել է բժշկի, ֆուտբոլիստի, զինվորականի, խոհարարի, մոդելավորողի մասնագիտական հմտություններին՝ մեկ ամսվա ընթացքում հանդիպումներ ունենալով ոլորտի ներկայացուցիչների հետ։ Խմբային այցերի ընթացքում երեխաները հնարավորություն են ունեցել տեղեկանալ մասնագիտությունների առանձնահատկությունների մասին, ստանալ իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները։
 

ՍՕՍ մանկական գյուղեր «Կոտայք» մասնաճյուղի փոքրիկ բնակիչների ցանկություններն ու երազանքները բացահայտելու համար Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի նախարար Մանե Թանդիլյանի հետ ավելի վաղ նախաձեռնել էինք շարադրությունների մրցույթ՝ «Ես ապրելու եմ Հայաստանում կամ Արցախում և դառնալու եմ..․» թեմայով: Մասնագիտական գրքեր նվիրելուց զատ՝ սա ևս մեկ հնարավորություն էր օգնելու երեխաներին կողմնորոշվել մասնագիտության ընտրության հարցում»,- գրել է Մեսրոպ Առաքելյանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում