Ford GT երկամյա սուպերքարը աճուրդում վաճառվել է նոր մոդելից 2.5 անգամ բարձր արժեքով
Barrett-Jackson աճուրդի տունը վաճառել է Ford GT երկամյա սուպերքար 2.5 անգամ բարձր արժեքով: 2018 թվականի արտադրության 1372 կմ վազքով կուպեն վաճառվել է աճուրդում 1.21 միլիոն դոլարով, երբ բազային GT-ի մեկնարկային գինը երկու տարի առաջ կազմել է 450 հազար դոլար, գրում է Մոտոր-ը:
2015 թվականին երկրորդ սերնդի Ford GT-ի վաճառքի սկզբնական փուլում սուպերքարերի երկրպագուները կասկածում էին նորույթի շուկայական հաջողության մեջ, սակայն սահմանափակ խմբաքանակն ու վերավաճառքի 24-ամսյա հուշագիրը դարձրել էին մոդելը հիանալի ներդրում: Օրինակ, 2018 թվական արտադրության մուգ մոխրագույն սրահով սեւ կուպեի սեփականատիրոջը երկու տարվա ընթացքում հաջողվել է վաստակել ավելի քան 600 հազար դոլար:
Երկու տարվա ընթացքում սուպերքարը գրեթե չի օգտագործվել, չէ որ վազքը չի գերազանցում 1372 կիլոմետրը: Ford GT-ի թափքը համալրված է ստանդարտ 3.5-լիտրանոց 656-ուժային (740 Нм) V6 տուրբոշարժչով, գործարանային են ալյումինե 20-դյույմանոց անիվները, ածխածնակերամիկական արգելակները, թափքի կոմբինացված ներկը, ինչպես նաեւ Sparco կարբոնային նստատեղերը վեց անվտանգության գոտիներով:
Ford GT-ում ներդնելու գրավչությունն ընդգծում են նաեւ ուրիշ աճուրդները, օրինակ, 2019 թվականին նմանատիպ երկամյա սուպերքարը գտել էր նոր սեփականատիրոջը 1.5 միլիոն դոլարով:
Ford GT -ի պահանջարկը բարձրանում է, քանի որ նոր մեքենա հնարավոր չէ պատվիրել. մինչեւ 2022 թվականը շրջանառված ընդհանուր խմբաքանակը կազմել է 1350 ավտոմեքենա, եւ դրանք արդեն պատվիրված ու վճարված են:
Կարծիքներ