Հրապարակվել է բրիտանացի թագուհու մասին աղմկահարույց սերիալի առաջին կադրը. գլխավոր դերում սևամորթ դերսանուհի է

Հրապարակվել է բրիտանացի թագուհու մասին աղմկահարույց սերիալի առաջին կադրը. գլխավոր դերում սևամորթ դերսանուհի է

Բրիտանական Fable Pictures կինոընկերությունը բրիտանական Channel 5 և ամերիկյան Sony Pictures Television հեռուստաընկերությունների հետ համատեղ ներկայացրել են «Աննա Բոլեյն» ապագա մինի սերիալի առաջին կադրը:

Ինչպես փոխանցում է Корреспондент-ը, հեռուստասերիալը պատմելու է Անգլիայի Հենրիխ VIII Թյուդոր արքայի երկրորդ կնոջ ճակատագրի մասին:

Ֆիլմում որպես գլխավոր դերակատար հանդես կգա բրիտանացի մոդել և դերասանուհի Ջոդի Թերներ-Սմիթը: Ավելի վաղ համացանցում քննադատության մեծ ալիք էր բարձրացել, երբ հայտնի էր դարձել, որ Աննա Բոլեյնին մարմնավորելու է սևամորթ դերասանուհին: Շատերի համար անհասկանալի էր նման որոշումը:

Թագուհու մասին պատմող սերիալի նկարահանումներն ավարտվել են 2020 թվականի դեկտեմբերին, իսկ պրեմիերան նախատեսված է 2021-ի վերջին: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում