Սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվում է Նորաբաց համայնքի Երևանյան փողոցը

Սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվում է Նորաբաց համայնքի Երևանյան փողոցը

Հիմնանորոգվում է Նորաբաց համայնքի Երևանյան փողոցը՝ շուրջ 1,5 կմ երկարությամբ: Այս մասին հայտնում են Արարատի մարզպետարանից: 

 

Համայնքի կենտրոնական փողոցի բարեկարգումն իրականացվում է կառավարության 2021 թվականի սուբվենցիոն ծրագրով՝ պետություն-համայնք 70 % - 30 % հարաբերակցությամբ:

 

Համայնքը Երևան քաղաքին կապող փողոցը գտնվում է անմխիթար վիճակում, անձրևների պատճառով դառնում է անանցանելի: Ծրագրի արժեքը շուրջ 90 միլիոն ՀՀ դրամ է:

 

Կառավարության աջակցությամբ համայնքում արդիականացվում է նաև լուսավորության համակարգը: Նորաբացում լուսավորությունն այսուհետ կլինի էներգախնայող LED լուսատուներով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում