Քննիչներն աշխատանքից ազատման դիմում չեն ներկայացրել ․ Եգանյան

Քննիչներն աշխատանքից ազատման դիմում չեն ներկայացրել ․ Եգանյան

Համացանցում շրջանառվում են լուրեր, որ այսօր 15 քննիչ աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։ Լուրի իսկությունը ճշտելու համար Freenews.am լրատվականը կապ հաստատեց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Ռիմա Եգանյանի հետ, վերջինս հերքեց վերոնշյալ տեղեկությունը․

«Համացանցում հայտնված տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում, քննիչներն աշխատանքից ազատման դիմում չեն ներկայացրել »- նշեց Եգանյանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում