Ռեալը հաղթեց Ատլետիկոյին և դուրս եկավ կիսաեզրափակիչ

Ռեալը հաղթեց Ատլետիկոյին և դուրս եկավ կիսաեզրափակիչ

Իսպանիայի Արքայական գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում «Ռեալը» 3։1 հաշվով հաղթեց «Ատլետիկոյին»։ Այս մասին գրում է Armsport.am-ը։

Հանդիպման հաշիվը 19-րդ րոպեին բացեց հյուրերի հարձակվող Ալվարո Մորատան։

Տանտերերի կազմում 79-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց Ռոդրիգոն՝ անհատական անցումից հետո գրավելով մրցակցի դարպասը։

Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 1։1 հաշվով և խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։

99-րդ րոպեին 2-րդ դեղին քարտ ստանալուց հետո խաղադաշտից հեռացվեց «Ատլետիկոյի» պաշտպան Ստեֆան Սավիչը։

5 րոպե անց «Ռեալի» ավագ Կարիմ Բենզեմայի խփած գոլն առաջ մղեց իր թիմին։

121-րդ րոպեին էլ Վինիսիուս Ժունիորը հաշիվը դարձրեց 3։1։

Ավելի վաղ կիսաեզրափակիչ էին դուրս եկել, «Բարսելոնան», «Աթլետիկը» և «Օսասունան»։

Կիսաեզրափակիչի վիճակահանությունը կկայանա հունվարի 30-ին։ Այս փուլում դիմակայությունները կլինեն երկխաղյա։ Առաջին հանդիպումները կկայանան փետրվարի 7-9-ը, իսկ պատասխան խաղերը՝ մարտի 1-3-ը։

Եզրափակիչը նախատեսված է մայիսի 6-ին՝ Սևիլյայի «Լա Կարտուխա» ստադիոնում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում