Կապանի և Գորիսի ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտել
Մայիսի 24-ին և 25-ին ոստիկանության Կապանի և Գորիսի բաժինների ծառայողներն ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտել։ Նրանք բաժինների սպասարկման տարբեր հատվածներից պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխել տարբեր մակնիշների 3 ավտոմեքենա։ Տրանսպորտային միջոցները բարձված էին ընդհանուր մի քանի խորանարդ մետր փայտանյութով։ Վարորդները բեռի օրինականությունը հավաստող փաստաթղթեր չեն ներկայացրել։ Պարզվել է, որ նրանք փայտանյութը ձեռք են բերել Սյունիքի մարզի տարբեր վայրերից։ Նշանակվել է մասնագիտական ստուգում։ Հանգամանքները պարզվում են։
Կարծիքներ