ՀՀ Ազգային հերոս, գնդապետ Թաթուլ Ղազարյանն այսօր կդառնար 42 տարեկան
Այսօր տեղի է ունեցել հուշ-ցերեկույթ՝ նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված ՀՀ Ազգային հերոս, գնդապետ Թաթուլ Ղազարյանի ծննդյան 42-ամյակին: Այս մասին հայտնում են Տավուշի մարզպետարանից:
Միջոցառմանը ներկա են եղել Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, Տավուշի թեմի հոգևոր առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, Իջևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Ճաղարյանը, եստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Սերգո Ավետիսյանը, Իջևանում տեղակայված զորամասի հրամանատար Ղունգեն Վարժապետյանը, բարձրաստիճան սպաներ և զինծառայողներ, ընտանիքի անդամներ, ընկերներ և այլ հյուրեր:
Մինչ միջոցառման սկսվելը՝ հյուրերը ծաղիկներ են խոնարհել Թաթուլ Ղազարյանի շիրիմին: Միջոցառման մասնակիցները ներկայացրել են գնդապետ Ղազարյանի անցած մարտական ուղին:
«Մեր տղաների հետ նույնանալու ժամանակն է: Այլ կերպ գոյություն չունեն մեր կյանքի հաղթանակները, որի տեսիլքն իր հայացքում, հաստատ համոզումն իր սրտում մեկնել է մեր հրամանատարը: Ես անընդհատ պետք է հիշեցնեմ պատերազմի ժամանակ նահատակված Վաչագան Մանուկյանի հոր` Խաչիկ Մանուկյանի խոսքերը. «Հերոսապատումը մենք ողբերգության չենք վերածելու»: Այսօր ծննդյան, պարգևի օր է: Խոնարհումս քեզ սիրելի հրամանատար»,- նշել է Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:
Կարծիքներ