Պակիստանը չափազանց կարևոր է ԱՄՆ շահերի համար. Փսակի
Միացյալ Նահանգները գնահատում է Պակիստանի հետ երկարամյա գործընկերությունը, որը չափազանց կարևոր է նրա շահերի համար։ Այս մասին երկուշաբթի օրը կայացած հերթական ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին։
«Մենք գնահատում ենք Պակիստանի հետ մեր երկարամյա գործընկերությունը և միշտ համարել ենք, որ բարեկեցիկ և ժողովրդավարական Պակիստանը վճռորոշ դեր ունի ԱՄՆ շահերի համար», - ասել է նա:
Փսակին նշել է, որ Վաշինգտոնը և Իսլամաբադը երկար և ամուր հարաբերություններ ունեն, որոնք կշարունակվեն նոր առաջնորդների օրոք։
Կարծիքներ