Ուկրաինայում հակամարտությունը սպառնում է համաշխարհային պարենային անվտանգությանը. Բլինկեն
Ուկրաինայի ներկայիս հակամարտությունը վտանգում է համաշխարհային պարենային անվտանգությունը, և ԱՄՆ-ն աշխատում է Հնդկաստանի հետ՝ փորձելով ավելացնել սննդամթերքի մատակարարումը համաշխարհային շուկա:
Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը «երկու գումարած երկու» ձևաչափով ԱՄՆ-ի և Հնդկաստանի պաշտպանության և արտաքին հարաբերությունների գերատեսչությունների ղեկավարների միջև երկկողմ բանակցություններից հետո Վաշինգտոնում կայացած համատեղ մամուլի ասուլիսում։
Կարծիքներ