ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը. գրանցվել է 526 դեպք, որից 271-ը՝ արտակարգ, արձանագրվել է 13 մահ

ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը. գրանցվել է 526 դեպք, որից 271-ը՝ արտակարգ, արձանագրվել է 13 մահ

Օգոստոսի 24-30-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 526 դեպք, որից 271-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 182 հրդեհի, երկու փլուզման, երկու քարաթափման, մեկ պայթյունի, մեկ ուժեղ քամու, մեկ ջրահեղձման, մեկ որոնողափրկարարական, 12 ինքնասպանության փորձի, 27 օձի հայտնաբերման դեպք, 58 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 137 կենցաղային կանչ. տուժել է 89 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 12 քաղաքացի:

Արձանագրվել է թունավորման վեց դեպք:

Ցավոք, նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 13 մահ:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման յոթ դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 20 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված ինը տրանսպորտային միջոց:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում