Խուլիգանության կասկածանքով բերման ենթարկվածը հետախուզվում էր նաև ՌԴ իրավապահների կողմից
Օգոստոսի 15-ին հաղորդվել էր Լոռու մարզի Լորուտ գյուղի մոտակայքում «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի՝ առանց համարանիշի մեքենան կառավարումը կորցնելու հետևանքով ձորակն ընկնելու, ինչպես և Լորուտ և Մարց գյուղերի մի խումբ բնակիչների կողմից խուլիգանություն կատարելու մասին:
Օգոստոսի 15-ին խուլիգանություն կատարելու կասկածանքով Լորուտ գյուղից ոստիկանության Թումանյանի բաժին բերման է ենթարկվել 30-ամյա Մխիթար Ս.-ն: Ստուգումներով պարզվել է, որ նա 2020 թ. փետրվարի 20-ից ՌԴ Ստավրոպոլի երկրամասի Պրեդգորնի շրջանի ՆԳԲ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի (Փաստաթղթի կեղծումը) 3-րդ մասի մեղադրանքով:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը:
Մխիթար Ս.-ն ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:
Կարծիքներ