ՈւԵՖԱ-ի նախագահն անդրադարձել է Բաքվին ԵՎՐՈ-2020-ի հյուրընկալ քաղաքի կարգավիճակից զրկելու հավանականությանը
armsport.am. ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտին: Ֆուտբոլային գերատեսչության ղեկավարը խոսել է նաև Բաքվին ԵՎՐՈ-2020-ի հյուրընկալ քաղաքի կարգավիճակից զրկելու հավանականության մասին:
«Անկեղծ ասած, մենք դեռ հետևում ենք այս կոնֆլիկտին: Մենք առանձնապես չենք խորացել այս հարցի մանրամասնությունների մեջ, քանի որ քաղաքական կազմակերպություն չենք: Մենք չենք ուզում ներքաշվել քաղաքական պայքարի մեջ: Սակայն սա բարդ հարց է, ու ես անկեղծորեն հույս ունեմ, որ այն կլուծվի խաղաղ ճանապարհով:
Կարո՞ղ է ՈւԵՖԱ-ն փոխել ԵՎՐՈ-2020-ի անցկացման վայրը այդ դեպքում: Ես չեմ խոսում այդ մասին, բայց թեորապես մենք կարող ենք ԵՎՐՈ-ն անցկացնել 12 երկրում, 11 երկրում, 9 երկրում, 3 երկրում կամ էլ 1 երկրում: Մենք կարող ենք անել այն, ինչ ուզենք: Խնդիրն այն է, որ այս ձևաչափով մրցաշարի անցկացման համար ամեն ինչ պատրաստ է: Հիմա ինչ-որ բան փոխելու համար ահռելի ուժեր են պետք»,-ասել է Չեֆերինը ARD-ի եթերում:
Հիշեցնենք, որ Բաքուն ԵՎՐՈ-2020-ի հյուրընկալ քաղաքներից մեկն է: ԵՎՐՈ-2020-ը կորոնավիրուսի պատճառով տեղափոխվել է 2021-ի ամառ:
Կարծիքներ