Նեյմարը կարող է խաղալ ԱՊԼ-ում

Նեյմարը կարող է խաղալ ԱՊԼ-ում

Լոնդոնի «Չելսին» հետաքրքրություն է ցուցաբերում ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի նկատմամբ։ Այս մասին հաղորդում է Armsport.am֊ը՝ հղում անելով ESPN-ին։

Աղբյուրի տեղեկացմամբ՝ լոնդոնյան ակումբն արդեն վաղուց է հետևում բրազիլացուն։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՊՍԺ-ն պատրաստ է վաճառել 30-ամյա խաղացողին։ Փարիզյան ակումբում ուզում են թիմը կառուցել ավելի երիտասարդ ֆուտբոլիստների շուրջ։ Չնայած հարձակվողն ուզում է մնալ Փարիզում, բայց ՊՍԺ-ն պատրաստ է վաճառել նրան, եթե համապատասխան առաջարկ ստանա։

Ընթացիկ մրցաշրջանում Նեյմարը ՊՍԺ-ի կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 28 խաղի։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում