Հայաստանից մեկնած պատվիրակությունը ծանոթացել է Շվեդիայի ԶՈւ-ում կանանց ներգրավվածության խթանման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին
Եվրոպայի խորհրդի «Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում - II փուլ» ծրագրի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարության և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչների պատվիրակությունը ճանաչողական այցով եղել է Շվեդիայի Թագավորությունում:
Այս մասին «Արմենպրես»-ին հայտնում են Պաշտպանության նախարարությունից, նշելով, որ երկօրյա այցի ընթացքում պատվիրակությունն այցելել է Շվեդիայի զինված ուժերի հեծելազորային զորամասեր, Պահակային գունդ և ռազմական գործողություններում գենդերային հարցերի սկանդինավյան կենտրոն, ծանոթացել Շվեդիայի զինվորական կարգապահական համակարգին, ազգային պաշտպանության ինստիտուտի և ռազմական ոստիկանության գործունեությանը, Շվեդիայի զինված ուժերում կանանց ներգրավվածության խթանման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին:
Կարծիքներ