Բայդենը կարող է բոյկոտել Պեկինի Օլիմպիադան

Բայդենը կարող է բոյկոտել Պեկինի Օլիմպիադան

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը անդրադարձել է Պեկին 2022-ի ձմեռային Օլիմպիական խաղերը բոյկոտելու մասին լուրերին:

«Մենք դա քննարկում ենք»,- ասել է նա Կանադայի փոխվարչապետի հետ զրույցում:

Ավելի վաղ Washington Post-ի լրագրողը հայտնել էր, որ մինչև նոյեմբերի վերջ ԱՄՆ-ն դիվանագիտական բոյկոտ է հայտարարելու: Պատճառը Չինաստանի վերաբերմունքն է ույղուրների նկատմամբ: Ըստ ամերիկյան կողմի՝ խախտվում է նրանց մարդասիրական իրավունքը: Դիվանագիտական բոյկոտի ժամանակ տվյալ երկրի քաղաքական գորճիչները չեն կարող ներկա գտնվել Օլիմպիական խաղերին, սակայն մարզիկները կարող են մասնակցել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում