«Մոլդովան ԵՄ-ին ինտեգրման գործընթացում ակնկալում է Գերմանիայի աջակցությունը»․ Մոլդովայի նորընտիր նախագահ
Մոլդովայի նորընտիր նախագահ Մայա Սանդուն ԵՄ-ին երկրի ինտեգրման գործընթացում ակնկալում է Գերմանիայի աջակցությունը: Այս մասին նա հայտնել է Մոլդովայում Գերմանիայի դեսպան Անգելա Հանինգերի հետ հանդիպման ժամանակ, փոխացում է ՏԱՍՍ-ը։
«Գերմանիայի աջակցությունը մեր երկրի արդիականացման գործընթացում շատ կարևոր է, հատկապես՝ ԵՄ-ին ինտեգրման ճանապարհին և Մոլդովայի կենսամակարդակը բարձրացնելու ձգտման հարցում»,- ասել է Սանդուն։
Քաղաքական գործիչը նաև կարևորել է երկկողմ հարաբերությունների ամրապնդումը։
Նշենք, որ Մոլդովայի գործող նախագահ Իգոր Դոդոնի նախագահական լիազորությունների ժամկետը կլրանա դեկտեմբերի 23-ին, որից հետո պաշտոնը կստանձնի նորընտիր նախագահ Մայա Սանդուն։
Կարծիքներ