Հետազոտություն. Ամուլսարի հանքավայրի շահագործումն անթույլատրելի է, քանի որ այնտեղ պամտական հուշարձաններ կան
Ամուլսարի հանքավայրի շահագործումն անթույլատրելի է, քանի որ այնտեղ պատմական հուշարձաններ կան: Այս մասին այսօր՝ հունվարի 19-ին, ԱԺ նիստում հայտարարեց խորհրդարանի ստեղծած Մետաղական հանքարդյունաբերության ձեռնարկությունների գործունեության քննիչ հանձնաժողովի ղեկավար, անկախ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, ով ներկայացրեց կատարված աշխատանքի հաշվետվությունը:
Նրա խոսքով՝ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության ներկայացրած տվյալների համաձայն՝ Ամուլսարի հարեւանությամբ գտնվող «Պատմամշակութային ժառանգություն» գիտահետազոտական կենտրոնի մասնագետները Գորայք եւ Գնդեվազ համայնքներում գտել են պատմական տարբեր ժամանակաշրջանների հնագիտական հուշարձաններ:
«Գորայք համայնքում կազմվել է 29 վկայություն, որոնցից նախարարության մասնագետները քննարկել են 19-ը։ Դրանք հուշարձանների կարգավիճակ են ստացել: Գնդեւազի տարածքում կազմվել է 26 վկայություն: Հուշարձանի կարգավիճակ է ստացել 3-ը»,-հայտնեց Բագրատյանը՝ հավելելով, որ մնացած գտածոներին կարգավիճակ տալու հարցը դեռ պետք է քննարկվի:
Պատգամավորի խոսքով՝ համաձայն միջազգային բազմաթիվ փաստաթղթերի՝ Հայաստանը ստանձնել է պատմական հուշարձանների մոտակայքում հանքերի շահագործում չիրականացնելու պարտավորություն: Այդ կապակցությամբ հանձնաժողովը կարծիք ստանալու համար գտածոների մասին փաստաթղթեր է ուղարկել ՅՈՒՆԵՍԿՕ: Պատասխան է ստացվել, որ Ամուլսարի հանքավայրի շահագործումն անթույլատրելի է:
Կարծիքներ