Ուկրաինայի կողմից էներգակիրների ներմուծման նվազումը Հունգարիան կապել է ցանցերի վնասման հետ
Ուկրաինան նվազեցնում է ԵՄ-ից էլեկտրաէներգիայի գնումները, քանի որ իր ցանցի վնասը թույլ չի տալիս նրան բավարար քանակությամբ էլեկտրաէներգիա մատակարարել իր սպառողներին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «TACC»-ը, այդ մասին հայտարարել է ԵՄ-ում նախագահող Հունգարիայի էներգետիկայի նախարարության պետքարտուղար Աթիլա Շտայները ԵՄ էներգետիկայի նախարարների հանդիպման արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում։
«Ուկրաինայի հարևան երկրները, ներառյալ Հունգարիան, մատակարարում են Ուկրաինային էլեկտրաէներգիա: Այս ամառ մենք տեսանք, որ Ուկրաինան դարձավ էլեկտրաէներգիայի զուտ ներկրող: Բայց մենք նաև տեսանք, որ նրա ներմուծումը սկսեց նվազել, քանի որ նրա էլեկտրացանցը վնասված է, և Ուկրաինան չի կարող տեղափոխել անհրաժեշտ քանակություն էլեկտրաէներգիա սպառողներին»,- ասել է պետքարտուղարը։
Շտայներն ընդգծել է, որ ԵՄ երկրները հնարավորություններ են ուսումնասիրում՝ օգնելու Ուկրաինային պահպանել իր էներգետիկ ցանցի կենսունակությունը։
Կարծիքներ