Գալուզինն ու նրա թուրք գործընկեր Քեմալը քննարկել են Հարավային Կովկասը
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը և նրա թուրք գործընկեր Մեհմեդ Քեմալը հաստատել են համագործակցության իրենց հանձնառությունը՝ հաշվի առնելով Անկարայի նախագահությունը տարածաշրջանային «3+3» հարթակում։
«Ռուս-թուրքական փոխգործակցության տրամադրությունները հաստատվել են՝ հաշվի առնելով Անկարայի ներկայիս նախագահությունը «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակում (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, գումարած Ռուսաստան, Իրան, Թուրքիա)»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։
Ռուսական դիվանագիտական ծառայությունը նշել է, որ «կարծիքների առարկայական փոխանակում է տեղի ունեցել նաև Ուկրաինայի շուրջ հակամարտության և Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում իրավիճակի շուրջ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։
Քննարկումն անցել է կառուցողական մթնոլորտում, հավելել է ՌԴ ԱԳՆ-ն։
Կարծիքներ