Հազարերորդ անգամ հաստատում եմ, որ Մեսսին երջանիկ է ՊՍԺ-ում․ Ալ-Խելաիֆի

Հազարերորդ անգամ հաստատում եմ, որ Մեսսին երջանիկ է ՊՍԺ-ում․ Ալ-Խելաիֆի

ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին նորից հաստատել է, որ ուզում է Լիոնել Մեսսին մնա ակումբում։

«Հազարերորդ անգամ հաստատում եմ, որ Մեսսին շատ երջանիկ է ՊՍԺ-ում։ Կարծում եմ՝ նա ուզում է մնալ։

Կքննարկենք դա աշխարհի առաջնությունից հետո»,- ասել է Ալ-Խելաիֆին Rothen s’enflamme-ին տված հարցազրույցում։

Հիշեցնենք՝ Լիոնել Մեսսին դեկտեմբերի 18-ին Արգենտինայի հավաքականի կազմում կմասնակցի ԱԱ-2022-ի եզրափակչին՝ մրցելով Ֆրանսիայի դեմ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում