Թուրքիայում տիկտոկեր դատախազին հեռացրել են աշխատանքից

Թուրքիայում տիկտոկեր դատախազին հեռացրել են աշխատանքից

Թուրքիայում հանրապետական դատախազ Նուսրեդդին Սալթաբաշին Դատավորների և դատախազների խորհուրդը հեռացրել է աշխատանքից։ Պատճառը «TikTok» սոցիալական ցանցի թուրքական տիրույթում Սալթաբաշի հրապարակած տեսանյութերն են, որոնք կարճ ժամանակահատվածում վերջինիս ֆենոմեն են դարձրել։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։

Թուրքիայի դատավորների և դատախազների խորհուրդը Սալթաբաշի դեմ հետաքննություն է սկսել՝ պատճառաբանելով, որ նա «նսեմացրել է մասնագիտական պատիվը, հեղինակությունն ու հարգանքը»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում