Էրդողանը Ղազախստանի նոր կառավարության շուտափույթ ձևավորման հույս է հայտնել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վստահ է, որ Ղազախստանը կհաղթահարի խնդիրները երկխոսության միջոցով: Նա Ղազախստանի նոր կառավարության շուտափույթ ձևավորման հույս է հայտնել։ Ներկայում Թուրքիան հանդիսանում է Թյուրքական պետությունների կազմակերպության նախագահ։ Այդ հիմքով Էրդողանը հինգշաբթի հեռախոսազրույցներ է ունեցել Ղազախստանի, Ադրբեջանի, Ղրղզստանի և Ուզբեկստանի գործընկերների հետ։ Զրույցի ընթացքում ընդգծել է, որ կայունությունն ու անվտանգությունը կարևոր են տարածաշրջանի համար։
Տոկաևի հետ հեռախոսազրույցի ընթացքում Էրդողանը նշել է, որ ուշադիր հետևում է եղբայրական և բարեկամ Ղազախստանում իրադարձությունների զարգացմանը: Նա համերաշխություն է հայտնել Ղազախստանին և ընդգծել, որ Թյուրքական պետությունների կազմակերպությունը նույնպես աջակցում է այդ երկրին: Նա նաև նշել է, որ «անհրաժեշտության դեպքում Թուրքիան պատրաստ է փոխանակել ցանկացած տեխնիկական գիտելիք և փորձ», – ասված է ասված է Թուրքիայի նախագահի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։
Կարծիքներ