Հարավային Կորեայում դադարեցվել է ատոմակայանի աշխատանքը

Հարավային Կորեայում դադարեցվել է ատոմակայանի աշխատանքը

Հինգշաբթի Սեուլից 330 կմ հարավ-արևելք գտնվող Հանուլ ատոմակայանի ռեակտորներից մեկի ավտոմատ անջատում է տեղի ունեցել։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ատոմակայանի օպերատորը՝ Հիդրո և ատոմային էներգիայի կորեական կորպորացիան։

 Օպերատորը պարզաբանել է, որ խափանումը տեղի է ունեցել հովացուցիչ նյութ մատակարարող պոմպի խափանման պատճառով։ Ռադիացիոն արտահոսք չկա։

Միջուկային անվտանգության հանձնաժողովը հետաքննում է պոմպի անջատման պատճառները, աշխատանքներ են տարվում անսարքությունը վերացնելու ուղղությամբ։ Ռեակտորի տեխնիկական սպասարկումն իրականացվել է անցյալ տարվա հուլիսին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում