Եվրոպայի խորհուրդը Կոսովոյից անդամակցության հայտ է ստացել

Եվրոպայի խորհուրդը Կոսովոյից անդամակցության հայտ է ստացել

Եվրոպայի խորհուրդը ստացել է Կոսովոյի ինքնահռչակ հանրապետության անդամակցության հայտը եւ այն փոխանցել Նախարարների կոմիտեին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հղում անելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հաղորդագրություն է տարածել ԵԽ-ի մամուլի ծառայությունը:

«Մենք կարող ենք հաստատել, որ Կոսովոյի անդամակցության հայտը ստացվել եւ փոխանցվել է Նախարարների կոմիտեին ՝ Եվրոպայի խորհրդի կանոնադրությանը համապատասխան», - նշված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը Սերբիայի ազգային անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել ՝ Կոսովոյի ինքնահռչակ հանրապետության ՝ Եվրոպայի Խորհրդին անդամակցելու հայտի պատճառով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում