450 թալիբ է ոչնչացվել,130-ը՝ գերեվարվել

450 թալիբ է ոչնչացվել,130-ը՝ գերեվարվել

Աֆղանստանի դիմադրության ուժերի խոսնակ Ֆահիմ Դաշտին հայտարարել է ավելի քան 450 թալիբ զինյալների ոչնչացման և 130-ի գերեվարման  մասին:

«Անցած գիշեր հարձակման արդյունքում ութ հազար թալիբներ, 350 ամենագնաց մեքենաների հետ, չորս ժամ տևած բախումից հետո հետ շպրտվեցին: Նրանք լուրջ կորուստներ կրեցին: 450 ահաբեկիչ սպանվեց, 130 մարդ գերեվարվել է»,- գրել է Դաշտին՝ Twitter-ում:

Նա նաև հայտարարել է, որ դիմադրության ուժերը մոտենում են Բադախշան, Կապիսա և Բաղլան նահանգներին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում