Ջեյք Սալիվանը ողջունել է տևական խաղաղությանն ուղղված հայ-ադրբեջանական դիվանագիտական ջանքերը
Միացյալ Նահանգները հանձնառու է Հարավային Կովկասում խաղաղության, անվտանգության և բարեկեցության հաստատմանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների վարչության ղեկավար Հիքմեթ Հաջիևի հետ հանդիպմանն ասել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը:
«Նա ողջունեց Ադրբեջանի և Հայաստանի միջև կարևոր ու պատմական դիվանագիտական ջանքերը՝ ուղղված տևական խաղաղության հաստատմանը: Սալիվանն իր աջակցությունը հայտնեց Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի հյուրընկալած բանակցություններին:
Նա հայտնեց ԱՄՆ պատրաստակամությունը՝ սերտորեն ներգրավվելու և աջակցելու առաջընթացին տարբեր միջոցներով, այդ թվում և՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում»,- ասվում է ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Էդրիեն Ուոթսոնի հայտարարության մեջ:
Կարծիքներ