Ինդոնեզիայում հրաբխի ժայթքման հետևանքով ավելի քան 5 կիլոմետր երկարությամբ մոխրի սյուն է առաջացել (լուսանկարներ)

Ինդոնեզիայում հրաբխի ժայթքման հետևանքով ավելի քան 5 կիլոմետր երկարությամբ մոխրի սյուն է առաջացել (լուսանկարներ)

Ինդոնեզիայում երկուշաբթի առավոտյան հրաբուխ է ժայթքել` ավելի քան 5 կիլոմետր երկարությամբ մոխրի սյուն ձևավորելով երկնքում, հայտնում է Daily Mail պարբերականը։

Աղբյուրը մանրամասնում է, որ ժայթքել է Սումատրա կղզու Սինաբունգ՝ մոտ մեկ տարի քնած հրաբուխը․  շաբաթ օրվանից հետո սա արդեն երկրորդ ժայթքումն է։

Հայտնի է, որ տեղի բնակիչներին և զբոսաշրջիկներին զգուշացրել են լավայի հնարավոր հոսքի մասին և կոչ արել խառնարանից առնվազն 3կմ հեռավորության վրա գտնվել։

Նշվում է, որ տեղացիները առավոտվա ժայթքումը և դրա հետևանքով գոյացած հսկայական մոխրակույտը լուսանկարահանել ու տեսանկարահանել են։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում