ԱԻ նախարարը բարձրագույն ղեկավարության հետ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն և «Հաղթանակ» զբոսայգի
Մայիսի 9-ին ՀՀ բարձրագույն ղեկավարությունն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել Հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին:
Այցելուները ծաղիկներ են դրել Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:
Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և օրենսդիր ու գործադիր մարմնի անդամների ուղեկցությամբ այցելել է «Հաղթանակ» զբոսայգի:
ՀՀ բարձրագույն ղեկավարությունը ծաղիկներ է դրել Անհայտ զինվորի հուշարձանին ու հարգանքի տուրք մատուցել Հայրենական մեծ պատերազմում և Շուշիի ազատագրման պայքարում զոհված հերոսների հիշատակին:
Այնուհետև տեղի է ունեցել տոնական քայլերթ, որից հետո բարձրագույն ղեկավարությունը մոտեցել է «Հաղթանակ» զբոսայգի ժամանած վետերաններին՝ շնորհավորել նրանց տոնական օրվա առթիվ և մաղթել առողջություն։
Կարծիքներ