Ուկրաինան ԱՄՀ-ից ստացել է հերթական տրանշը՝ 1,1 մլրդ դոլարի չափով

Ուկրաինան ԱՄՀ-ից ստացել է հերթական տրանշը՝ 1,1 մլրդ դոլարի չափով

Ուկրաինան Արժույթի միջազգային հիմնադրամից ստացել է հերթական տրանշը՝ 1,1 մլրդ դոլարի չափով։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը։

«Ուկրաինան արդեն ստացել է մոտ 1,1 միլիարդ դոլար ԱՄՀ-ից: Միջոցները կուղղվեն ոչ ռազմական բնույթի կարևոր բյուջետային ծախսերին», - գրել է նա Telegram ալիքում:

Այդ մասնաբաժինը ստացվել է 2023 թվականի մարտին հաստատված վարկային ծրագրի շրջանակներում։

Նախորդ տրանշը՝ 2,2 մլրդ դոլարի չափով, Կիևը հիմնադրամից ստացել էր հունիսի վերջին։ ԱՄՀ-ն ավելի վաղ այդ մեխանիզմի շրջանակներում հաստատել էր Ուկրաինայի համար քառամյա ծրագիր՝ 15,6 միլիարդ դոլարի չափով: 2,7 միլիարդ դոլար ծավալով առաջին տրանշն Ուկրաինայի պետական ​​բյուջեի ընդհանուր ֆոնդում ստացվել է 2023 թվականի ապրիլի 3-ին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում